Рейтинг@Mail.ru


Հայ Առաքելական Եկեղեցին և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն 7-րդ տարին է կազմակերպում են «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների մրցույթ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ 2010 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր հայրապետական օրհնությունը հղելով բոլոր մանկավարժներին, մասնավորապես նշել էՍա ևս մի առիթ է մեր սերն արտահայտելու ձեր նկատմամբ: Բարձր ենք գնահատում ձեր նվիրվածությունը ձեր աշխատանքին, որ մեր երեխաների մեջ դաստիարակում եք հայրենասիրություն, եկեղեցասիրություն, մնալով ազգային արժեքների ձևավորողն ու նրանց հոգիները զորացնողը: Ձեր ձեռքերում է կերտվում մեր ապագան և հավատում ենք, որ մեր ազգային շահերի ապագայի տեսիլքին դուք մասնակցում եք պատասխանատվությամբ և մեր զավակներին կրթում եք այն արժեքներով, այն բարոյական արժեհամակարգով, որի վրա պիտի կառուցվի մեր երկիրը»:

Ողջունելով և շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ նրանց առաքելությունն է դաստիարակել, կրթել երեխաներին` մեր ապագան կերտողներին: «Կրթական համակարգը պատրաստում է ապագայի հայ քաղաքացուն, ով իր մեջ բացի գիտելիքից, ժողովրդավարական և այլ արժեքներից, պետք է կրի նաև հայ քրիստոնյայի դարավոր արժեքները: Մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային ինքնության պահպանման, հոգևոր և մշակութային դաստիարակության հարցում: Ազգային ինքնությունը դա մտածելակերպ է, որը քեզ համահունչ է դարձնում քո ազգին բնորոշ քաղաքակրթական տարրերին: Ով դա կանի ավելի լավ, քան եկեղեցին»,-ընդգծել է նախարարը:

Կարևորելով եկեղեցի-կրթություն- բանակ համագործակցությունը, նախարարը նշել, որ առանց եկեղեցու չկա կրթություն, չկա բանակ, և այդ համագործակցությունն օրեցօր ավելի մեծ զարգացում ստանում: “Հայ դպրոցը ստեղծվել է հոգևոր արժեքների շուրջ և հայ դպրոցի մշտական հովանավորը և պահապանը եղել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»- շեշտել է նախարարը:

«Լավագույն ուսուցիչ» մրցույթին, որն անց է կացվում երկու փուլով` մարզային և հանրապետական, 2010 թվականին մասնակցել է շուրջ 150 ուսուցիչ: Նրանցից 38-ը մասնակցել է հանրապետական փուլին, որոնցից 4-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝երկրորդ, 11-ը՝երրորդ ։

Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգևներ և պատվոգրեր:<<Լավագույն ուսուցիչ>>-2010 մրցույթի հաղթողների անվանացանկ

1-ին մրցանակ

1. Խոսրովյան Անժելա - <<Հայոց եկեղեցու պատմություն>> Կոտայք, Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց

2. Միքայելյան Արթուր - <<Հայոց լեզու և գրականություն>> Արագածոտն, Օշականի հիմնական դպրոց

3.Դավթյան Անահիտ - <<Հայոց պատմություն>> Արարատ, Դաշտավանի միջն. դպրոց

4. Ավագյան Դավիթ - <<Քիմիա>> Գեղարքունիք, Ծովագյուղի միջն. դպրոց

 

2-րդ մրցանակ

1.Բարիկյան Նաիրա - <<Հայոց պատմություն>> Լոռի, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց

2.Սաղաթելյան Սուսաննա - <<Հայոց պատմություն>> Արագածոտն, Օշականի միջն. դպրոց

3.Փանդունց Արմինե - <<Հայոց եկեղեցու պատմություն>> Սյունիք, Խնձորեսկի միջն. դպրոց

4.Գևորգյան Գոհար - <<Հայոց եկեղեցու պատմություն>> Արմավիր, Արմավիրի թիվ 2 դպրոց

5.Գևորգյան Վարդուհի - <<Հայոց լեզու և գրականություն>> Շիրակ, Գյումրիի թիվ 7 դպրոց

6.Կարապետյան Արմենուհի – <<Հայոց լեզու և գրականություն>> Արմավիր, Սարդարապատի միջն. դպրոց

7.Աղաբաբյան Գրիգոր- <<Ֆիզիկա>> Արագածոտն, Ապարանի ֆիզմաթ հատուկ դպրոց

8. Ղազարյան Գայանե - <<Կենսաբանություն>> Լոռի, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց

 

3-րդ մրցանակ

1.Միսակյան Լիլիթ - <<Հայոց պատմություն>> Կոտայք, Քասախի թիվ 1 միջն. դպրոց

2. Գրիգորյան Սիլվա - <<Հայոց պատմություն>> Երևան, թիվ 52 դպրոց

3. Ասատրյան Գայանե - <<Հայոց եկեղեցու պատմություն>> Լոռի, Վանաձորի թիվ 25 դպրոց

4. Միրիբյան Լիլիթ - <<Հայոց եկեղեցու պատմություն>> Գեղարքունիք, Գավառի թիվ 5 դպրոց

5.Սարինգուլյան Հովհաննես - <<Հայոց եկեղեցու պատմություն>> Արարատ, Մասիսի գյուղի միջն. դպրոց

6.Մարտիրոսյան Ալինա – <<Հայոց լեզու և գրականություն>> Լոռի, Վանաձորի թիվ 16 դպրոց

7. Գաբրիելյան Հասմիկ - <<Հայոց լեզու և գրականություն>> Գեղարքունիք, Ճամբարակի թիվ 4 միջն. դպրոց

8. Մուրադյան Արփիկ - <<Հայոց լեզու և գրականություն>> Արարատ, ք.Արարատի թիվ 2 դպրոց

9. Մաշինյան Սուսաննա - <<Քիմիա>> Երևան, թիվ 143 հիմնական դպրոց

10. Սարգսյան Անետա - <<Ֆիզիկա>> Արարատ, Արտաշատի թիվ 5 միջն. դպրոց

<<Լավագույն ուսուցիչ>>-2010 մրցույթի մասնակիցների անվանացանկ

Հայոց պատմություն

1.Մելքումյան ՆելլիՍյունիք, Գորիսի թիվ 3 դպրոց

2.Խաչիկյան ԿարինեԳեղարքունիք, Գավառի թիվ 4 հիմն. դպրոց

3.Խնձրցյան-Մարաբյան ԳոհարՇիրակ, Գյումրիի թիվ 27 դպրոց

4.Աղազարյան ԼուսինեԱրմավիր, Վաղարշապատի թիվ 4 դպրոց

5.Սարդարյան ՎարդանՏավուշ, Լուսաձորի հիմն. դպրոց

 

Հայոց եկեղեցու պատմություն

1.Խաչատրյան ՔնքուշԵրևան, թիվ 155 դպրոց

2.Գասպարյան ՆազիկԱրագածոտն, Երնջատափի միջն. դպրոց

3.Խեմչյան ԱնահիտՏավուշ, Իջևանի թիվ 3 դպրոց

 

Հայոց լեզու և գրականություն

1.Ճաղարյան Լյուդմիլա- Երևան, թիվ 62 ավագ դպրոց

2.Մուրադյան ԼիլիթԿոտայք, Գետամեջի միջն. դպրոց

3.Զաքարյան ԱզատուհիՍյունիք, Կապանի թիվ 1 դպրոց

4.Սահրատյան ԼիդաՏավուշ, Իջևանի թիվ 1 դպրոց

 

Բնագիտական /<<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>/

1.Հայրապետյան ԱնահիտԿոտայք, Աբովյանի թիվ 8 դպրոց <<Կենսաբանություն>>

2.Գրիգորյան ԼորիկՍյունիք, Կապանի թիվ 1 դպրոց <<Ֆիզիկա>>

3.Միքայելյան ՀայկանդուխտԱրմավիր, Մրգաստանի միջն. դպրոց, <<Քիմիա>>

4.Չոբանյան ՍոնյաՏավուշ, Ազատամուտի միջն. դպրոց <<Քիմիա>>

Интересная статья? Поделись ей с другими:
Рейтинг@Mail.ru Армянское интернет-сообщество Miasin.Ru Rambler's Top100 Армянская община Беларуси Медиа группа ARMYANE.KZАрмяне в  мире